ՔԿ-ում կայացած հանդիպմանը կարևորվել է միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացումը
19:02 - 23 դեկտեմբերի, 2020

ՔԿ-ում կայացած հանդիպմանը կարևորվել է միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացումը

2020 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն ընդունել են աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն և Արցախ ժամանած Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի հարավային ռազմական օկրուգի զինվորական քննչական վարչության ղեկավար Սերգեյ Արեֆևին և ՌԴ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազ Սերգեյ Կոլոմիեցին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Կողմերը կարևորել են միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացումը, քրեական գործերով, ըստ անհրաժեշտության, միմյանց իրավական օգնության ցուցաբերումը,  ինչպես նաև սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը և օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։

Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ միտված համագործակցության առավել ամրապնդմանը՝ նախանշելով կոնկրետ ուղղություններ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել