Ալիևը հայտարարել է, թե ԼՂ հակամարտության մասին կարելի է արդեն խոսել բացառապես անցյալ ժամանակով

 |factor.am|
14:51 - 18 դեկտեմբերի, 2020

Ալիևը հայտարարել է, թե ԼՂ հակամարտության մասին կարելի է արդեն խոսել բացառապես անցյալ ժամանակով |factor.am|

factor.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին կարելի է արդեն խոսել բացառապես անցյալ ժամանակով։ Այս մասին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ես ամբողջությամբ համաձայն են Վլադիմիր Պուտինի հետ այն հարցում, որ խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ պետք է արդեն ասենք, որ այն եղել է անցյալում։ Սա արդեն պատմություն է»,- նշել է նա։

Ալիևը նաև շարունակել է սպառնալիքներ հնչեցնել, իսկ ԼՂ-ի վերաբերյալ Պուտինի հայտարարությունը «կարևոր ազդանշան է» անվանել այն ուժերին, որոնք ցանկանում են խանգարել եռակողմ համաձայնագրի իրականացմանը։ 




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել