Մոսկվան ԼՂ հակամարտության կողմերից պահանջել է հետևել կրակի լիակատար դադարեցման ռեժիմին
21:02 - 12 դեկտեմբերի, 2020

Մոսկվան ԼՂ հակամարտության կողմերից պահանջել է հետևել կրակի լիակատար դադարեցման ռեժիմին

Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից պահանջել է հետևել կրակի լիակատար դադարեցման ռեժիմին: Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը, փոխանցում է РИА новости-ն:

Հիշեցնենք` այսօր Արցախի ՊՆ-ն հայտնել էր, թե դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: 

Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղելացրել էր, որ ասյօր ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: 

ՀՀ վարչապետի խոսնակն էլ արձագանքել էր, որ  ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Վարչապետի խոսնակը նաև հայտնել էր, որ հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը և այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել