Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Արցախի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին

 |armenpress.am|
19:03 - 09 դեկտեմբերի, 2020

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Արցախի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել Արցախի բնակչության մշտական անվտանգության ապահովման և կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին: Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդների խորհրդարանի կայքէջից:

Նիդերլանդների խորհրդարանի պատգմավորներ Վան դեր Գրաֆի, Ֆորդևինդի, Օմցիխտի և Բիսխոպի համատեղ մշակված բանաձևում նշված է.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման, տեղի բնակչության համար ամուր անվտանգության ապահովման եւ կարգավիճակ որոշելու գործընթացի նախաձեռնման հրատապ անհրաժեշտություն կա: Այդ նպատակով կոչ ենք անում կառավարությանը ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել