ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններում Թուրքիայի դերակատարմամբ  
 |tert.am|
22:15 - 08 դեկտեմբերի, 2020

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններում Թուրքիայի դերակատարմամբ |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները չափացանց մտահոգված է այն դերով, որը Թուրքիան խաղացել է Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողություններում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:

«Մենք շատ հարցեր ունենք այնտեղ Թուրքիայի դերակատարության մասին: Մենք չափազանց մտահոգված ենք և հայտնել ենք մեր մտահոգությունը Թուրքիայի դերակատարության մասին՝ քննարկելով օտարերկրացի գրոհայինների տեղակայումն ու զենքի մատակարարումը: Այդ հարցերը մտահոգություն են առաջացնում և շարունակում լինել Թուրքիայի և Ռուսաստանի հետ մեր երկխոսության մի մասը»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի՝ Եվրոպայի հետ համագործակցության հարցերով հանձնաժողովի անդամների առաջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել