Ընդդիմությունը սկսել է բողոքի ակցիաները․ մասամբ փակ են Երեւանի Մաշտոցի եւ Արշակունյաց պողոտաները |armtimes.com|
13:31 - 08 դեկտեմբերի, 2020

Ընդդիմությունը սկսել է բողոքի ակցիաները․ մասամբ փակ են Երեւանի Մաշտոցի եւ Արշակունյաց պողոտաները |armtimes.com|

armtimes.com: Ընդդիմադիր ուժերը սկսել են խաղաղ անհնազանդության իրենց ակցիաները Երեւանի տարբեր հատվածներում։ Այս պահին մի խումբ քաղաքացիներ մասամբ փակել են Մաշտոցի եւ Արշակունյաց պողոտաները։ Վանկարկելով «Նիկոլ, դավաճան»՝ նրանք պահանջում են իշխանության հրաժարականը։

Մաշտոցի պողոտան փակած ակտիվիստներից մեկը բարձրախոսով հայտարարեց․ «Մենք դուրս ենք եկել՝ ազգային արժանապատվության համար մեր պայքարի հաջորդ փուլը սկսելու, մենք մեր արժանապատվության համար հետ չենք կանգնելու, ազգային պետություն ունենալու մեր նպատակից հետ չենք կանգնելու, չենք համակարպվելու թշնամու առաջ ծնկի եկած վարչապետի հետ, չենք համակարպվելու այս իրականության հետ, Նիկոլ Փաշինյանը օր առաջ պետք է հեռանա հանուն ազգային միասնականության, հանուն համերաշխության, հանուն ապագայի»։

Բողոքի ակցիաներին զուգահեռ ուժեղացված ծառայություն է իրականացնում ՀՀ ոստիկանությունը։ Վերջինս հիշեցրեց քաղաքացիներին, որ իրենց օրինական պահանջներին չհետեւողները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ոստիկանությունը 2 րոպե ժամանակ տվեց՝ պողոտան ինքնակամ բացելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել