Լավրովը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել ԼՂ-ում մշակութային ժառանգությանը |tert.am|
18:11 - 07 դեկտեմբերի, 2020

Լավրովը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել ԼՂ-ում մշակութային ժառանգությանը |tert.am|

tert.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ուշադրություն դարձնեն Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանմանը, անհրաժեշտ է այդ ուղղությամբ առաջընթաց գրանցել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ria.ru-ն։

«ԼՂ-ում այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են ուշադրություն հատկացնել մշակութային, կրոնական օբյեկտների և մշակութային ժառանգության պահպանման թեմային։ Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ ռեսուրսներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև պատրաստվում է գնահատման առաքելություն իրականացնել»,- հայտարարել է Լավրովն իր հայ գործընկերոջ՝ Արա Այվազյանի հետ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կարող են ավելի ակտիվորեն խրախուսել միջազգային կազմակերպություններին՝ այդ ուղղությամբ աշխատելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել