Թուրքական ԱԹՍ արտադրող ընկերության տարածքում նկարահանումների համար ձերբակալված ռուս լրագրողների գործը դատարան է ուղարկվել․ ՌԻԱ Նովոստի |factor.am|
11:47 - 07 դեկտեմբերի, 2020

Թուրքական ԱԹՍ արտադրող ընկերության տարածքում նկարահանումների համար ձերբակալված ռուս լրագրողների գործը դատարան է ուղարկվել․ ՌԻԱ Նովոստի |factor.am|

factor.am: Ստամբուլում ձերբակալված ռուս լրագրողների գործը փոխանցվել է դատարան, հաղորդում է  ՌԻԱ Նովոստին: «Կալանավորված լրագրողների գործը կքննի դատարանը, գործն արդեն դատարանում է», – ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ռուսական НТВ հեռուստաալիքից հայտնել էին, որ «Կենտրոնական հեռուստաընկերության» ծրագրի աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոն ու Իվան Մալիշկինը ձերբակալվել էին Թուրքիայում, նրանք կապի դուրս չեն եկել։

Թուրքիայի ԱԳՆ-ում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ ձերբակալված ռուս լրագրողները, իբրև թե, տեսանկարահանման թույլտվություն չեն ունեցել ու նկարահանումներ են արել այն տարածքում, որտեղ Baykar Savunma ընկերությունն արտադրում է ռազմական անօդաչու թռչող սարքեր։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել