armenpress.am: Մի խումբ քաղաքացիներ Երևանի կենտրոնական փողոցներում ակցիա են անցկացնում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Քաղաքացիները փորձեցին փակել Մաշտոցի պողոտան, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց, ինչի արդյունքում որոշ անձինք բերման ենթարկվեցին:
Ակցիայի մասնակիցներն այնուհետև շարժվեցին դեպի Սայաթ Նովա, Աբովյան փողոցներ:
Բերման ենթարկված քաղաքացիների թիվը ոստիկանությունը կհայտնի ավելի ուշ:
comment.count (0)