Զախարովան կոչ է արել ԼՂ-ում ստեղծված իրավիճակի կողմերին՝ չքաղաքականացնել մարդասիրական դոսյեն |factor.am|
15:32 - 27 նոյեմբերի, 2020

Զախարովան կոչ է արել ԼՂ-ում ստեղծված իրավիճակի կողմերին՝ չքաղաքականացնել մարդասիրական դոսյեն |factor.am|

factor.am: Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված կողմերին չքաղաքականացնել այդ տարածաշրջանում մարդասիրական դոսյեն։ Այս մասին այսօր կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կոչ եմ անում կողմերին՝ չքաղաքականացնել մարդասիրական դոսյեն, անհետաձգելիորոն անցնել այն աշխատանքներին, որոնք միանգամայն պահանջված են տարածաշրջանում բավական սուր հումանիտար իրավիճակի պայմաններում։ Դա կարևոր ներդրում կլինի կրոնական սրբավայրերի ու մշակութային հուշարձանների պահպանման, տարածաշրջանում միջկրոնական, ազգամիջյան հաշտեցման և ներդաշնակության ձեռքբերման համար»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել