Բերձորի բնակիչներին հորդորում են տարհանվել անվտանգության նկատառումներից ելնելով |hetq.am|
17:29 - 26 նոյեմբերի, 2020

Բերձորի բնակիչներին հորդորում են տարհանվել անվտանգության նկատառումներից ելնելով |hetq.am|

hetq.am: Բերձորում բնակիչներից ահազանգեր ենք ստանում, որ իրենց հրահանգում են տարհանվել։ Ֆեյսբուքյան տարբեր խմբերում ևս ակտիվ քննարկվում է Բերձորը Ադրբեջանին հանձնելու լուրը։ Այս պահին Բերձորով (Լաչինով) է անցնում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը եւ Հայաստանը Արցախին կապող միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ։

Պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության համաձայն՝  Լաչինի շրջանը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը պիտի անցնի Ադրբեջանին։ Կառավարության հրապարակած՝ Ադրբեջանին հանձնվելիք համայնքների ցանկում, սակայն, Բերձոր քաղաքը ներառված չէ։

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը նշեց, որ բնակիչները տարհանվում են անվտանգության նկատառումներից ելնելով։ Ալավերդյանն ասաց, որ Բերձորում փոքրաթիվ հայկական վարչական իշխանություն շատ հնարավոր է, որ լինի, բայց ցանկալի է, որ քաղաքացիական բնակչություն չլինի, Բերձորի հետագա կարգավիճակի մասին տեղեկություն դեռևս հայտնի չէ։

Հարցին` պատերազմը դադարեցնելու մասին նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն ադրբեջանական կողմին հանձնվող տարածքների մեջ արդյոք նշվա՞ծ էր Բերձորը, վարչակազմի ղեկավարը պատասխանեց, որ չի ընթերցել համաձայնագիրը և չգիտի՝ Բերձորը կա՞ ցանկում, թե ոչ։

«Բերձոր քաղաքի բնակիչները տարհանվում են իրենց ցանկությամբ ու, մեծ հաշվով, միմիայն իմ պատասխանատվությամբ։ Հաշվի առնելով հարավային կողմի ցավալի փորձը՝ ես մեր բնակիչներին խորհուրդ եմ տալիս, որ տարհանվեն»,֊ասաց նա։

Ալավերդյանի հավաստմամբ, բնակիչների տեղահանում կատարվում է անվտանգության նկատառումներից ելնելով։ Տարածքում ադրբեջանցիներ չեն լինելու, բայց քանի որ մեծաթիվ զորք ու ուժային կառույցներ Բերձորում չեն լինի, 2.5 կմ հեռավորությունը շատ վտանգավոր է խաղաղ բնակչության ապրելու համար։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել