Ոչ մի բնակչի չի «հրամայվել» ՝ մինչև նոյեմբերի 30-ը Բերձորը լքել․ ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմ
22:37 - 25 նոյեմբերի, 2020

Ոչ մի բնակչի չի «հրամայվել» ՝ մինչև նոյեմբերի 30-ը Բերձորը լքել․ ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմ

Պաշտոնապես հայտարարում ենք ,որ ոչ մի բնակչի չի << հրամայվել >> ՝ մինչև նոյեմբերի 30-ը Բերձորը լքել։ Այս մասին հայտնում են Քաշաթաղի շրջանի վարչակազմից։ 


Շրջանառվում է վարկած՝ իբր դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին,իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։
Սա դեռ վարկած է,որի հերքման կամ հաստատման մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող,ըստ այդմ՝ ոչ ոքի չէինք կարող <<հրամայել>> որ լքեն քաղաքը։
Բերձոր քաղաքի հետագա կարգավիճակը պարզելու ուղղությամբ տարվում են քննարկումներ, բանակցություններ, որոնց արդյունքի մասին,հույս ենք հայտնում,որ ԱՀ կառավարությունը ժամանակին կհայտարարի և հնարավորինս ոչ ոք չի տուժի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել