armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձել է ԱԺ խորհրդի նիստին ընդունված որոշմանը, որով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին միջնորդություն ներկայացվել Սահմանադրական դատարան։

«Հարցն ԱԺ խորհրդի առջև բարձրացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բաղկացած է 4 անդամից, որոնցից միայն մեկն է ներկայացվել «Իմ քայլը» խմբակցության կողմից, մյուսը ներկայացվել է «Լուսավոր Հայաստան»-ի կողմից, որը նաև նախագահում է հանձնաժողովը, երրորդը՝ ԲՀԿ-ի, չորրորդը՝ ԲԴԽ-ի կողմից։ Նույնիսկ տեսականորեն ենթադրենք՝ որևէ մեկը փորձել է քաղաքական գործընթաց սկսել, մինևույն է, մեծամասնություն չուներ այդ հանձնաժողովում որև քաղաքական ուժ»,- ընդգծել է Եղոյանը։