Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ գործուղվել են Մոսկվա։ Այս մասին համապատասխան կարգադրությունն ընդունել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Ըստ կարգադրության՝ Ռուսաստան են գործուղվել «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավորներ։

««Միացյալ Ռուսաստան» կուսակցության բարձր խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար 2020 թվականի նոյեմբերի 22-24-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, Արման Բոշյանին և Ալեքսեյ Սանդիկովին»,- ասված է կարգադրության մեջ։