factor.am: Այն  հարցին, թե արդյոք ուսումնասիրում են ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ նոյեմբերի 21-ին արած հայտարարությունը՝ Փաշինյանի կողմից անտառահատներին «սատկացնելու» հրահանգի մասին,ՀՀ Գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ նա կարող է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել:

«Հայտարարությունն արվել է իրավապահ մարմնի նախկին ղեկավարի կողմից, որը շատ լավ գիտի, թե ինչպիսին է իրավական ընթացակարգը հնարավոր հանցավոր դրսևորումների առնչվելիս կամ դրանց վերաբերյալ տեղեկանալիս: Դրա միակ միջոցը իրավապահ մարմիններին դիմելն է: Եթե մինչև հիմա դա չի արվել, ապա այսօր էլ ոչինչ չի խանգարում հայտարարության հեղինակին իրավապահ մարմիններին ներկայացնել հաղորդում»,- փոխանցեցին գլխավոր դատախազությունից:

Շարունակությունը՝ factor.am-ում։