ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս եկավ Բաց երկնքի պայմանագրից |azatutyun.am|
10:44 - 23 նոյեմբերի, 2020

ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս եկավ Բաց երկնքի պայմանագրից |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը երեկ պաշտոնապես դուրս եկավ «Բաց երկնքի մասին» պայմանագրից, որի մասնակից են 35 պետություններ:

Միացյալ Նահանգները հայտարարել էր իր այդ որոշման մասին կես տարի առաջ։ Վաշինգտոնը Ռուսաստանին մեղադրել էր Կալինինգրադում, Վրաստանի սահմանի մոտ և խոշոր զորավարժությունների անցկացման տարածքներում թռիչքներն արգելելով պայմանագիրը խախտելու, ինչպես նաև այն «չարաշահելու» մեջ՝ ԱՄՆ ենթակառուցվածքների մասին տեղեկություններ հավաքելու համար:

Պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին և թույլ է տալիս մասնակիցներին թռիչքներ իրականացնել միմյանց տարածքներով՝ զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության համար: Այս թռիչքների արդյունքում ստացված տեղեկատվությունը հասանելի է դառնում պայմանագրի բոլոր կողմերին:

Այս կապակցությամբ, օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ համաձայնագրում մնացած երկրները կդադարեցնեն տվյալների տրամադրումը Միացյալ Նահանգներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել