Եթե տարհանված հայերը պետք է վերադառնան Արցախ, ապա ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի 7 գյուղերի բնակիչները. Էդմոն Մարուքյան
16:56 - 22 նոյեմբերի, 2020

Եթե տարհանված հայերը պետք է վերադառնան Արցախ, ապա ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի 7 գյուղերի բնակիչները. Էդմոն Մարուքյան

Հարց է առաջանում` եթե Արցախից տեղահանված հայերը պետք է վերադառնան իրենց բնակավայրեր, ապա ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի 7 հայաբնակ գյուղերի բնակիչները եւ ոչ միայն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է«Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Նոյեմբերի 9-ի գիշերը Փաշինյանի ստորագրած հայտարարության 7-րդ կետում ասվում է. «Ներքին տեղահանվածները եւ փախստականները վերադառնում են ԼՂ եւ հարակից շրջաններ»:

Այս կետը մեկնաբանվել է այնպես, որ դա վերաբերում է եւ' Հայկական, եւ' Ադրբեջանական կողմերին։

Հարց է առաջանում` եթե Արցախից տեղահանված հայերը պետք է վերադառնան իրենց բնակավայրեր, ապա ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի 7 հայաբնակ գյուղերի բնակիչները եւ ոչ միայն։

Արդյո՞ք չպետք է նրանք մնային իրենց տներում, իսկ ադրբեջանական այսպես կոչված փախստականները վերադառնային նոր կառոուցված տներ եւ խաղաղապահների անաչառ աչքի ներքո շարունակեին ապրել այդ գյուղերում:

Կարո՞ղ է արդյոք իշխանությունը պատասխան տալ իր ընդունած հայտարարության այս կետի համար»,- գրել է Մարուքյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել