Էդմոն Մարուքյանը ոստիկանություն հաղորդում կներկայացնի՝ ստացած սպառնալիքների հարցով 

 |armenpress.am|
11:18 - 19 նոյեմբերի, 2020

Էդմոն Մարուքյանը ոստիկանություն հաղորդում կներկայացնի՝ ստացած սպառնալիքների հարցով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատրաստվում է ոստիկանություն հաղորդում ներկայացնել՝ ստացած սպառնալիքների հարցով:  Մարուքյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

«Նոյեմբերի 10-ից սկսած` խայտառակ սպառնալիքներ ենք ստանում: Ես շարունակում եմ այդ սպառնալիքները ստանալ: Դրա մասին նաև իրավապահ մարմիններն են տեղեկացված»,-ասաց Մարուքյանը: 

Նրա խոսքով՝ հաջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացվող ցույցի մասնակիցներից մեկը ևս սպառնացել է, թե Մարուքյանի տունը գրավելու են: «Այսօր հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու»,-նշեց խմբակցության ղեկավարն ու հավելեց, որ երեխաների, ընտանիքի անդամների համար սա լուրջ խնդիր է, հարազատները նայում և սարսափում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել