Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել Արմեն Ջիգարխանյանին |armenpress.am|
17:01 - 17 նոյեմբերի, 2020

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել Արմեն Ջիգարխանյանին |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

85 տարեկան հասակում կյանքից հեռացած դերասանին վերջին հրաժեշտը տալու արարողությունը կայացել է Մոսկվայի դրամատիկական թատրոնում: Արարողությանը ներկա են եղել հարյուրավոր մարդիկ:

Վերջին հրաժեշտի արարողությանը ներկա է եղել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, դերասաններ, մշակութային և հասարակական գործիչներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել