Ադրբեջանը եւ Թուրքիան սպառնալիք են Հայաստանի խաղաղության եւ անվտանգության համար. Եվրախորհրդարանի պատգամավոր |pastinfo.am|
11:53 - 05 նոյեմբերի, 2020

Ադրբեջանը եւ Թուրքիան սպառնալիք են Հայաստանի խաղաղության եւ անվտանգության համար. Եվրախորհրդարանի պատգամավոր |pastinfo.am|

pastinfo.am: Եվրախորհրդարանի պատգամավոր Ռոբ Ռոսն աշխարհին կոչ է անում անհապաղ դատապարտել դժվար ու ծանր ժամանակներ ապրող հայերի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան։ Պատգամավորը թվիթերի իր էջում հայերին սատարող տեսաուղերձ է հրապարակել։

«Թանկագին հայեր, դուք ապրում եք աշխարհի համար գրեթե բացառիկ մշակութային նշանակության երկրում։ Հիմա դուք դժվար ժամանակներ եք ապրում, անմեղ մարդիկ բարբարոսական հարձակման են ենթարկվում:

Եվրամիությանը կոչ եմ անում ամենայն խստությամբ դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան Հայաստանի դեմ։ Այս երկու ռեժիմները սպառնալիք են Հայաստանի խաղաղության եւ անվտանգության համար: Իմ կողմից ես ամեն ինչ կանեմ` Եվրախորհրդարանում հայ ժողովրդի շահերը ներկայացնելու համար։ Ուժեղ մնացեք»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել