Որքան էլ ցանկանանք արագացնել պրոցեսը, որոշակի իրավական ընթացակարգեր կան. դեռ հայց չկա. Ռուստամ Բադասյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի մասին |tert.am|
13:11 - 04 նոյեմբերի, 2020

Որքան էլ ցանկանանք արագացնել պրոցեսը, որոշակի իրավական ընթացակարգեր կան. դեռ հայց չկա. Ռուստամ Բադասյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի մասին |tert.am|

tert.am: style="text-align: justify;">Դա ինքնանպատակ չէ, որքան էլ ցանկանանք արագացնել պրոցեսը, որոշակի իրավական ընթացակարգեր կան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենքին և դիտարկմանը, թե շատերնն ասում են՝ լավ կլիներ ակնհայտ ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձվել՝ նպաստելով բանակի կարիքները հոգալուն:

«Գլխավոր դատախազությունում ստորաբաժանումը ձևավորվել է, արդեն աշխատանքներ տանում է, սակայն այստեղ ես միշտ ազնիվ եմ գտնվել և միշտ հանրության հետ խոսելիս ասել եմ, թե որ գործընթացը մոտավորապես երբ ակնկալել: Երբ քննարկվում էր նախագիծը, ասում էի՝ չպետք է շտապել և ասել, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո միանգամից վերականգնվելու են գումարները:  Կարծում էի, որ առաջին հայցը, եթե ինչ-որ բացառիկ դեպք չլինի, պետք է ակնկալել 2021-ին»,-ասաց նա՝ նշելով, թե դեռևս հայց չկա:

Հարցին՝ ռազմական դրությունն այդ ընթացակարգերն արագացնու՞մ է, թե՞ հակառակը, Բադասյանը պատասխանեց, թե կարող է դանդաղեցնել, որովհետև ռազմական դրության ընթացքում բոլորը հավելյալ պարտականություններ են ունենում, բայց, ըստ Բադասյանի, ո՛չ դրական, ո՛չ բացասական առումով էապես չի ազդում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել