Պեսկովը հայտնել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայության մասին |armenpress.am|
14:42 - 26 հոկտեմբերի, 2020

Պեսկովը հայտնել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայության մասին |armenpress.am|

armenpress.am: Կրեմլում ուշադիր հետևում են Ղարաբաղում առկա իրավիճակին և գտնում են, որ չի կարող լինել հակամարտության այլ կարգավորում, քան խաղաղն է:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այժմ մենք շարունակում ենք ուշադիր հետևել հակամարտող կողմերի շփման գոտու իրավիճակին: Ինչպես և առաջ՝ գտնում ենք, որ այդ խնդրում չի կարող լինել այլ կարգավորում, քան խաղաղն է»,- ասել է Պեսկովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել