«Կիբեռանվտանգությունը և սոցիալական աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում»․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեսադասեր կանցկացնի
20:53 - 19 հոկտեմբերի, 2020

«Կիբեռանվտանգությունը և սոցիալական աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում»․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեսադասեր կանցկացնի

Հաշվի առնելով Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմական իրավիճակը, ինչպես նաև նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը Հանրապետությունում` «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, նախաձեռնել է հոկտեմբերի 21-23-ը իրականացնել տեսադասերի շարք՝ մի քանի առանցքային թեմաներով, որոնք անմիջականորեն առնչվում են սոցիալական ոլորտի մասնագետների ամենօրյա աշխատանքին՝ հատկապես արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում:
 
«Կիբեռանվտանգությունը և սոցիալական աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում» տեսադասերի թեմաներն են.

ա) կիբեռանվտանգությունը,
բ) անձնական տվյալների պաշտպանությունը,
գ) մասնագիտական էթիկայի խնդիրները։
 
Տեսադասերի մասնակցության հղումը ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հոկտեմբերի 20-ը` լրացնելով ստորև ներկայացված հայտը:
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել