Ադրբեջանը կխզի դիվանագիտական հարաբերությունները այն երկրի հետ, որը կճանաչի ԼՂ անկախությունը․ Ալիև
15:03 - 14 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանը կխզի դիվանագիտական հարաբերությունները այն երկրի հետ, որը կճանաչի ԼՂ անկախությունը․ Ալիև

Ադրբեջանն անմիջապես կխզի դիվանագիտական   հարաբերությունները ցանկացած երկրի հետ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական Haberturk ալիքին տված հարցազրույցում։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված է ամբողջ աշխարհի կողմից: Չեմ հավատում, որ որևէ երկիր կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ մեկ ժամից էլ շուտ մենք խզելու ենք բոլոր դիվանագիտական   կապերը այդ երկրի հետ։ Դա անհրաժեշտ է»,- ասել է նա։ Այս մասին հայտնում է tass.ru-ն։

Նա անհրաժեշտ է համարել հակամարտության ավարտից հետո հայ և ադրբեջանցի ժողովուրդներին նախապատրաստել Լեռնային Ղարաբաղում համատեղ կյանքին:

Ալիևը նշել է, որ խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղ գործուղելը պետք է իրականացվի բացառապես Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ։

«Եթե երկու երկրներից մեկն առարկի, դա, իհարկե, տեղի չի ունենա։ Այլ հարց է, որ այսօր, երբ մենք խոսում ենք խաղաղապահների մասին, մենք խոսում ենք Ադրբեջանի տարածքի մասին, բոլորը պետք է հասկանան դա։ Մենք խոսում ենք անկախ Ադրբեջանի տարածքի մասին»,- ասել է նա:

Ադրբեջանի նախագահը խոստացել է ներդրումներ կատարել և իրականացնել սոցիալական ծրագրեր Լեռնային Ղարաբաղում հակամարտության ավարտից հետո:

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել