Եթե վարչապետը նման որոշում է կայացրել, ուրեմն ունեցել է ծանրակշիռ հիմնավորում. Քոչարյանը՝ ԱԱԾ տնօրենի ազատման մասին |armtimes.com|
14:37 - 08 հոկտեմբերի, 2020

Եթե վարչապետը նման որոշում է կայացրել, ուրեմն ունեցել է ծանրակշիռ հիմնավորում. Քոչարյանը՝ ԱԱԾ տնօրենի ազատման մասին |armtimes.com|

armtimes.com: Եթե վարչապետը նման որոշում է կայացրել, նշանակում է՝ ունեցել է ծանրակշիռ հիմնավորում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ աշխատանքից ազատվելու լուրին:

«Ամեն ինչ կապված է արագ որոշումներ կայացնելու, լուծումների, ազգային անվտանգության խնդիրների հետ: Բնականաբար այսօրվա հրամայականն է, որպեսզի բոլորս մեծ արագությամբ և մեծ պատասխանատվությամբ լուծենք մեր առջև դրված խնդիրները»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք ռազմական դրության ընթացքում ԱԱԾ-ի աշխատանքի հետ կապված եղել են խնդիրներ, պատգամավորը նշեց՝ ամեն վայրկյան գնահատվում են ծառայության աշխատանքները: «Այսօր իրողություն է վարչապետի կայացրած որոշումը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել