Այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից:

ՌԴ արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բարդացող իրավիճակից ելք գտնելուն առնչվող հարցերը:  Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի  թվի աճի կապակցությամբ: 

Ընգծվել է կրակը անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը: Վերհասատատվել է կողմերին աջակցելու պատրաստակամությունը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վերադառնա քաղաքական և դիվանագիտական դաշտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահների հովանու ներքո՝ համաձայն ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ավելի վաղ արած հայտարարության: