Հայաստանում չի եղել, չկա մի իշխանություն, որ Արցախի հարցում գնա ոչ հայանպաստ լուծման. Մարուքյան

 |armenpress.am|
12:10 - 22 սեպտեմբերի, 2020

Հայաստանում չի եղել, չկա մի իշխանություն, որ Արցախի հարցում գնա ոչ հայանպաստ լուծման. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբացության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզված է, որ Հայաստանում չկա, նաև չի եղել մի այնպիսի իշխանություն, որը պատրաստ է Արցախի հիմանխնդրի հարցում գնալ ոչ հայանպաստ լուծման:

Մարուքյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ասուլիսում:

«Հայաստանում Արցախի հիմնախնդիրը քաղաքական առումով միշտ քննարկումների առարկա է եղել, նաև շահարկումների առարկա է եղել: Բայց ես ասել եմ մի բան, որ Հայաստանում չկա, նաև չի եղել մի այնպիսի իշխանություն, որը պատրաստ է գնալ ոչ հայանպաստ լուծման: Այն, ինչ ունենք, դա է ցույց տալիս, մնացածը խոսակցություններ ու քննարկումներ են»,- ասաց Մարուքյանը:

Նա նշեց՝ եթե կլինի կոնկրետ փաստաղթուղթ, որի շրջանակում կառաջարկվի ոչ հայանպաստ լուծում, և Հայաստանում կլինի իշխանություն, որ կդիմի այդ ոչ հայանպաստ լուծմանը, այդ իշխանությունը մի քանի րոպեից կհեռացվի իշխանության ղեկից: Պատգամավորի կարծիքով՝ Արցախի հիմնախնդրի լուծումը շատ հեռու է հայկական կողմի համար ընդունելի վերջնական լուծման հանգրվանից: «Վաղ թե ուշ բանակցությունները վերականգվելու են, որովհետև միջազգային հանրության կոչերի ներքո չեն կարող չվերականգնվել»,- ամփոփեց Մարուքյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել