11։38- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք։ Վարակակիրներից 2 Ստեփանակերտ, մեկը Շուշի քաղաքի բնակիչներ են, մյուսն էլ ժամանել է ՌԴ-ից։ [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11։06- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (կին), 82 (տղամարդ), 81 (կին), 61 (տղամարդ), 60 (կին) և 84 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

11։04- Թարմացում 21.09.2020թ․ 

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 47552 (+121) (7.4%)
Առողջացածներ - 42637 (+29)
Փաստացի բուժվողներ -3692 (+86)
Ընդհանուր թեստեր - 265241 (+1633)
Մահվան ելքեր - 936 (+6)
Մահվան ելքեր այլ պատճառով –287 [ՀՀ ԱՆ]

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․09․20