Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․09․20 (թարմացվող)
18:06 - 20 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․09․20 (թարմացվող)

12:45- Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Նրանցից երեքը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր են, նախօրոք մեկուսացված, մյուսի մոտ էլ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]

 

11:05- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 76 և 66 տարեկան տղամարդիկ։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:  [ՀՀ ԱՆ]

 

10:55- Սեպտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 47431 դեպք, որոնցից 42608-ն` առողջացած, 930-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3606 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 263608 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3944 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 277 նոր դեպք: Ունենք 57 առողջացած:

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20․09․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․09․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել