Գազայից արմատականները փորձում են խանգարել արաբական երկրների հետ հաշտությանը. Նեթանյահու

 |armenpress.am|
13:52 - 16 սեպտեմբերի, 2020

Գազայից արմատականները փորձում են խանգարել արաբական երկրների հետ հաշտությանը. Նեթանյահու |armenpress.am|

armenpress.am: Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից սկսել են հրթիռներ արձակել Իսրայելի վրա Արաբական Միացյալ էմիրությունների (ԱՄէ) եւ Բահրեյնի հետ Վաշինգտոնում հաշտության համաձայնագրերի ստորագրման արարողության ժամանակ, որպեսզի կանխեն հրեական պետության հաշտությունն այդ երկրների հետ: Սեպտեմբերի 16-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոնից Թել Ավիվ մեկնելուց առաջ։

«Ես զարմացած չեմ, որ պաղեստինցի ահաբեկիչներն սկսել են հրթիռակոծել Իսրայելն ուղղակիորեն այդ պատմական արարողության ժամանակ: Նրանք (պաղեստինցի արմատականները – ծանոթ. խմբ.) ցանկանում են կանխել (Իսրայելի եւ տարածաշրջանի երկրների – ծանոթ. խմբ.) հաշտությունը, բայց նրանց մոտ դա չի ստացվի»,- տարածել է վարչապետի խոսքը նրա դիվանատունը: Իսրայելի վարչապետ Բենիային Նեթանյահուն, ԱՄէ-ի եւ Բահրեյնի արտգործնախարարությունների ղեկավարներ շեյխ Աբդալա բեն Զայիդ Ալ Նահայանը եւ Աբդել Լաթիֆ ազ Զայանին սեպտեմբերի 15-ին ստորագրել են հարաբերությունների նորմալացման համաձայնագրեր:

Արարարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ: Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած տեքստի համաձայն՝ Իսրայելը եւ ԱՄէ-ն մտադիր են բացել դեսպանություններ «այնքան արագ, որքան դա գործնականում իրագործելի է»: Կողմերը պլանավրում են հաստատել կանոնավոր ուղիղ մարդատար ավիահաղորդակցություններ, ինչպես նաեւ զարգացնել համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում: Օրակարգում նշված են համաձայնագրեր ներդրումների, առեւտրի եւ ինովացիաների, առողջապահության, գիտության, սպորտի, էներգետիկայի եւ կրթության ոլորտներում: Համանման համաձայնությունների են հասել Իսրայելը եւ Բահրեյնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել