Ընդունելության քննությունների համար դիմորդներից գանձած գումարը կվերադարձվի հոկտեմբերին. ԳԹԿ
 |armtimes.com|
11:11 - 16 սեպտեմբերի, 2020

Ընդունելության քննությունների համար դիմորդներից գանձած գումարը կվերադարձվի հոկտեմբերին. ԳԹԿ |armtimes.com|

armtimes.com: Ընդունելության այս տարվա քննություններից ամիսներ են անցել, սակայն մի քանի քննության համար դիմորդների վճարած գումարները դեռ չեն վերադարձվել նրանց: Արդեն տեւական ժամանակ մի շարք ծնողներ սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում հարցնում են՝ երբ են հետ ստանալու խոստացված գումարը:

Ե՞րբ ու ինչպե՞ս է նախատեսվում վերադարձնել այդ գումարը, փորձեցինք ճշտել Գնահատման եւ թեստավորման կենտրոնից: ԳԹԿ-ի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ գումարը միանշանակ կվերադարձվի, մինչեւ սեպտեմբերի վերջ կմշակվի այն վերադարձնելու մեխանիզմը, եւ արդեն հոկտեմբերին գործընթացը կիրականցվի: Դեռեւս հայտնի չէ, թե ինչ մեխանիզմով՝ դիմումների հիման վրա, թե մարտին ներկայացված հայտերն ուսումնասիրելով կկատարվի գործընթացը: Մեխանիզմի, կարգի ու հստակ ժամկետների մասին ավելի ուշ հայտարարություն կանի ԳԹԿ-ն:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել