Ազգային  ժողովում ավարտվեց Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների գաղտնի քվեարկությունը։ Քվեարկության արդյունքները ներկայացրեց Վահագն Հովակիմյանը։

Երվանդ Խունդկարյանին ՍԴ դատավոր ընտրելու քվեարկությանը մասնակցել է ԱԺ-ի 88 պատգամավոր։ Քվեաթերթիկներից 2-ը անվավեր են ճանաչվել, կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 2։ Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածու Երվանդ Խունդկարյանն ընտրվել է ՍԴ դատավոր։

ՀՀ նախագահի առաջադրած թեկնածու Արթուր Վաղարշյանին ՍԴ դատավոր ընտրելու քվեարկությանը մասնակցել է ԱԺ-ի 88 պատգամավոր։ Քվեաթերթիկներից 1-ը անվավեր է ճանաչվել, կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ 1։ Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ դատավոր։

ՀՀ կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանին ՍԴ դատավոր ընտրելու քվեարկությանը մասնակցել է ԱԺ-ի 88 պատգամավոր։   Քվեաթերթիկներից ոչ մեկը անվավեր չի ճանաչվել, կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 3։  Էդգար Շաթիրյանն ընտրվել է ՍԴ դատավոր։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտնել են, թե չեն մասնակցելու քվեարկությանը: