armenpress.am: armenpress.am: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել  է Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 10:10-ին և կտևի մինչև 10:40:

ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:

 

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտնել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը: