Լեսբոս կղզում ավերիչ հրդեհի հետևանքով հազարավոր փաստականներ քնում են դրսում

 |armenpress.am|
21:55 - 10 սեպտեմբերի, 2020

Լեսբոս կղզում ավերիչ հրդեհի հետևանքով հազարավոր փաստականներ քնում են դրսում |armenpress.am|

armenpress.am: Հազարավոր փախստականներ երկորդ գիշերն անընդմեջ փողոցում են քնում Հունաստանի Լեսբոս կղզու ներգաղթյալների ճամբարում տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո:

Մոտ 13 000 փախստական գիշերն անցկացրել է ճանապարհի եզրին, սուպերմարկետների կայանատեղիներում և դաշտերում:

Երեքշաբթի գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով փախստականներին տարհանել են, սակայն չորեքշաբթի գիշերը երկրորդ հրդեհն է բռնկվել՝ ավերելով այն ամենը, ինչ կանգուն էր մնացել:

Միաժամանակ նշվում է, որ Հունաստանը երեք նավ է ուղարկում՝ օգնելու տեղավորվելու հազարավոր փախստականներին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել են ԵՄ ծրագիր կազմել մոտ 400 անչափահաս ներգաղթյալներին Լեսբոս կղզուց տեղափոխելու համար: Նշվում է նաև, որ նույնքան երեխաներ և պատանիներ արդեն տեղափոխվել են Հունաստանի մայրցամաքային հատված, թեև պարզ չէ՝ խոսքը նույն երեխաների մասին է, թե ոչ:  

Լեսբոս կղզում գտնվող «Մորիա» փախստականների ճամբարը խոշորագույններից մեկն էր Եվրոպայում: Այն միգրացիոն ճգնաժամի կենտրոնում է հայտնվել 2015-16 թվականներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել