Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել
11:21 - 06 սեպտեմբերի, 2020

Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 8 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, 7-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, իսկ 1-ի մոտ վարակը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
 
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 312 մարդու մոտ, որից 270- ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 40 մեկուսացված է 65 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 329 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11 990 փորձանմուշի հետազոտություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել