Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կմեկնարկի կորոնավիրուսի դեմ պատվաստումը |tert.am|
09:02 - 02 սեպտեմբերի, 2020

Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կմեկնարկի կորոնավիրուսի դեմ պատվաստումը |tert.am|

tert.am: Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկման շրջանակներում կամավորների ներարկումները կմեկնարկեն սեպտեմբերի 5-7-ին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը:

«Հետգրանցումային փուլն արդեն մեկնարկել է, իսկ սեպտեմբերի 3-4-ը պատվաստանյութը կբաշխվի Մոսկվայի պոլիկլինիկաներին: Սկզբում 7 պոլիկնիկայի կմատակարարվի, ընդհանուր առմամբ փորձարկումներին 40 000 մարդ կմասնակցի: Հավանաբար 15-20 պոլիկլինիկա կընդգրկվեն: Ներարկումները հավանաբար կսկսվեն ամսի 5-7-ը»,- ասել է Գինցբուրգը:

Վերջինս հավելել է, որ կամավորները պատվաստումից առաջ հետազոտություններ կանցնեն, որից մի քանի օր անց հնարավոր կլինի ներարկում անել:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը, որն առաջինն է աշխարհում, գրանցվել է օգոստոսի 11-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել