«Մենք Ռուսաստան չենք, մենք Բելառուս ենք, և ոչ մի երկիր չպետք է ազդի մեր ժողովրդի որոշման վրա». Տիխանովսկայա |tert.am|
10:46 - 26 օգոստոսի, 2020

«Մենք Ռուսաստան չենք, մենք Բելառուս ենք, և ոչ մի երկիր չպետք է ազդի մեր ժողովրդի որոշման վրա». Տիխանովսկայա |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ամերիկյան Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ անթույլատրելի է «դրսից» Բելառուսի ներքին գործերին միջամտելը։

Ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ ակտիվիստները ոչ արևմտամետ են, ոչ էլ հակառուսական տրամադրություններ ունեն․ իրենց երկիրն ինքնիշխան է։

«Մենք Ռուսաստան չենք, մենք Բելառուս ենք։ Մեր ժողովուրդը ցանկանում է ապրել ժողովրդավարական երկրում, և ոչ մի երկիր չպետք է ազդի մեր ժողովրդի որոշման վրա»,- ասել է նա։

Հարցին, թե մեկ տարի առաջ կզարմանար, եթե իրեն տեսներ այն կարգավիճակում, որում այսօր հայտնվել է, նա ժպիտով դրական պատասխան է տվել։

«Իհարկե։ Ես իմ մեջ այնպիսի ուժ գտա, որը չէի կարող պատկերացնել, որ ունեմ»,- պատասխանել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել