Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է Անկախության պալատ․ նա ուղղաթիռից դուրս է եկել՝ ինքնաձիգը ձեռքին
21:54 - 23 օգոստոսի, 2020

Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է Անկախության պալատ․ նա ուղղաթիռից դուրս է եկել՝ ինքնաձիգը ձեռքին

Ալեքսանդր Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է Մինսկի Անկախության պալատ, որի մոտ հավաքվել էին ցուցարարները, որոնք այսօր երթ էին կազմակերպել քաղաքի կենտրոնում: Այս մասին հայտնում է meduza.io-ն։

Դատելով «Пул Первого» տելեգրամյան ալիքի տեսանյութից (այն Լուկաշենկոյի մամուլի ծառայության ալիքն է)՝ նա ուղղաթիռից դուրս է եկել՝ ինքնաձիգը ձեռքին:

«Նախագահը կրում է զրահաբաճկոն, ձեռքին ինքնաձիգ է», - հայտնել է մամուլի ծառայությունը: 

Անկախության պալատը Լուկաշենկոյի նստավայրն է: Ոստիկանությունն այսօր արգելափակել էր Հաղթանակի պողոտան, որտեղ գտնվում է նստավայրը, որպեսզի կանխեր ցուցարարների զանգվածային երթը: Ակցիայի մասնակիցները կանգ էին առել ոստիկանական շղթայի առաջ. ցուցարարներից ոմանք ցրվել էին, ոմանք շարժվել էին հակառակ ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մինսկի Անկախության հրապարակում ավելի քան 100 հազար մարդ է հավաքվել։

Ցուցարարները պահանջում էին ազատել բոլոր ձերբակալվածներին և քաղբանտարկյալներին, դատել նրանց, ովքեր մեղավոր են խոշտանգումների և սպանությունների համար, ինչպես նաև Ալքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։

 

Լուսանկարը՝ Дождь-ի տելեգրամյան ալիքից։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել