Բելառուսում ցուցարարները պահանջում են ազատել բոլոր ձերբակալվածներին և քաղբանտարկյալներին, դատել նրանց, ովքեր մեղավոր են խոշտանգումների և սպանությունների համար
19:29 - 23 օգոստոսի, 2020

Բելառուսում ցուցարարները պահանջում են ազատել բոլոր ձերբակալվածներին և քաղբանտարկյալներին, դատել նրանց, ովքեր մեղավոր են խոշտանգումների և սպանությունների համար

Բելառուսի մայրաքաղաք Մինսկի Անկախության հրապարակում, Tut.by- ի և Euroradio-ի գնահատմամբ, ավելի քան 100 հազար մարդ է հավաքվել։ Այս մասին հայտնում է meduza.io-ն։ Ցուցարարները երթով առաջ են շարժվել, բայց նախագահ  Լուկաշենկոյի նստավայրի մոտ նրանց ճանապարհը փակել են։

Այնուհետև ցուցարարները քաղաքի կենտրոնով քայլել են դեպի «Պլանետա» հյուրանոցը: Այստեղ տեղի ունեցած կարճ հանրահավաքից հետո նրանք գնացել են Պետական ​​դրոշի հրապարակ:

Բելառուսի քաղաքներում բնակիչները հավաքվում են կենտրոնական հրապարակներում և երթեր կազմակերպում: Գրոդնո քաղաքում կա ավելի քան 10 հազար ցուցարար:

Nexta տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ ցուցարարները պահանջում են ազատել բոլոր ձերբակալվածներին և քաղբանտարկյալներին, դատել նրանց, ովքեր մեղավոր են խոշտանգումների և սպանությունների համար, ինչպես նաև Ալքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մինսկի  Անկախության հրապարակում ցուցարարները կաթվածահար են արել տրանսպորտի աշխատանքը:

 

Լուսանկարը՝ Nexta-ի։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել