tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ապարդյուն փորձել է հեռախոսազրույց կազմակերպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

«Ես անձամբ փորձել եմ հեռախոսազրույց նախաձեռնել նախագահ Լուկաշենկոյի հետ, ցավոք, այն չի կայացել: Ես հեռախոսազրույց եմ խնդրել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որն, ինչպես գիտեք, կայացել է»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Մերկելը ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարների տեսաժողովի ավարտին:

Մերկելը հավելել է, որ նման դեպքում կարող է հանդես գալ որպես միջնորդ՝ Բելառուսի հետ երկխոսության գործում:

Շարունակությունը՝ tert.am-ում։