Բրիտանական նավերը վարժանքներ են անցկացնում Սեւ ծովում |armenpress.am|
12:21 - 19 օգոստոսի, 2020

Բրիտանական նավերը վարժանքներ են անցկացնում Սեւ ծովում |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմը Ուկրաինայի ռազմածովային ուժերի հետ համատեղ ծովային վարժանքներ են անցկացնում Սեւ ծովում: Այդ մասին հայտնել Է երկրի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:

«Մեծ Բրիտանիան գործարկում Է ուկրաինական ռազմածովային ուժերի ամրապնդման բազմազգային վարժանքներ՝ արեւելքից սպառնալիքներին դիմակայելու համար»,-ասվում Է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ուկրաինա իր այցի ընթացքում Ուոլեսը հայտարարել Է, որ Միացյալ Թագավորությունը մտադիր Է աշնանը նավեր ուղարկել համատեղ վարժանքների համար:

«Ծովային վարժանքներ անցկացնելու նախաձեռնությունը եւս մեկ քայլ առաջ Է պաշտպանության բնագավառում Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի հարաբերություններում: Մենք արդեն ուկրաինացի հազարավոր զինվորականների ենք օգնել մի շարք հմտություններում՝ սկսած առաջին օգնություն ցուցաբերելուց եւ ավարտված օպերատիվ պլանավորմամբ. այդ ամենը պաշտպանում Է նրանց տարածքային ամբողջականությունը»,-ասվում Է հայտարարության մեջ:

«Ծովային վարժանքների նախաձեռնությունը Ուկրաինայի ռազմածովային ուժերին հնարավորություն կտա Էլ ավելի սերտորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ պաշտպանելու սեւծովյան տարածաշրջանը»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում Է, որ Կիեւ կատարած իր այցի ընթացքում նախարարը հանդիպում Է ունեցել ուկրաինացի իր պաշտոնակից Անդրեյ Տարանի եւ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել