azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, թե մինչ օրս Ռուսաստանից բավարար տեղեկատվություն չի ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ, որը գրանցվել էր այս շաբաթասկզբին՝ առանց կլինիկական փորձարկումների բոլոր երեք փուլերն անցնելու։

«Այս պահի դրությամբ, մենք բավարար տեղեկություններ չունենք՝ գնահատական տալու համար», - այսօր Ժնևում հայտարարել է միջազգային առողջապահական կազմակերպության գլխավոր խորհրդական Բրյուս Այլվարդը։

Մոսկվան հայտարարում է, թե պատվաստանյութի առաջին խմբաքանակը պատրաստ կլինի մի քանի շաբաթից, և առաջինը այն կստանան առողջապահական համակարգի աշխատակիցները։ Բժիշկների կեսից ավելին, մինչդեռ, անկախ հետազոտության համաձայն, չի վստահում նորամուծությանը։

«Բժշկի տեղեկատու» ծառայության անցկացրած հարցումների համաձայն, ավելի քան 3000 բժիշկների միայն 24 տոկոսն է համաձայնել պատվաստվել։