Գերմանիայի ԱԳՆ-ում գնահատել են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարեւորությունը |armenpress.am|
12:31 - 11 օգոստոսի, 2020

Գերմանիայի ԱԳՆ-ում գնահատել են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարեւորությունը |armenpress.am|

armenpress.am: Գերմանա-ռուսական հարաբերությունները չափազանց կարեւոր են, որպեսզի դրանք թողնվեն ճակատագրի քմահաճույքին: Այդ մասին օգոստոսի 11-ին ինքնաթիռով Մոսկվա մեկնելուց առաջ լրագրողներին հայտարարել Է Գերմանիայի ԱԳ նախարարության ղեկավար Հայկո Մաասը:

«Գերմանա-ռուսական հարաբերությունները չափազանց կարեւոր են դրանք ճակատագրի քմահաճույքին թողնելու համար:

Առավել եւս ճիշտ Է, որ կորոնավիրուսի համավարակն Էլ ավելի Է դժվարացնում գերմանացիների եւ ռուսների միջեւ շփումը: Միայն եթե Մոսկվան ներգրավվի կարեւոր միջազգային հարցերի մեջ, մենք կհասնենք երկարաժամկետ արդյունքների: Հավասար չափով դա վերաբերում Է Ուկրաինայի արեւելքի, Լիբանանի եւ Սիրիայի իրադրությանը: Ռուսաստանի գործելակերպը նաեւ հանգուցային դեր Է խաղում սպառազինությունների նկատմամբ վերահսկության հարցում: Մենք ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանը գիտակցի այդ պատասխանատվությունը»,-հայտարարել Է Մաասը, որի խոսքը մեջբերում Է Գերմանիայի ԱԳ նախարարության հղումը:

Մաասը հավելել Է, որ Մոսկվա այցելելուց հետո կուղեւորվի Սանկտ Պետերբուրգ: «Գերմանական վերմախտի կողմից Լենինգրադի շրջափակումն ավարտվել Է 75 տարի առաջ, դա ահավոր պատերազմական հանցագործություն Է ռուս ժողովրդի դեմ, որի համար Գերմանիան պատասխանատվություն Է կրում, եւ որը մենք երբեք չպետք Է մոռանանք»,-ասել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել