ԱՀ նախագահը պետական պագևներ է հանձնել հուլիսի 18-ին հակառակորդի ‹‹ORBITER-3›› տիպի ԱԹՍ-ն խոցած զինծառայողներին
19:42 - 07 օգոստոսի, 2020

ԱՀ նախագահը պետական պագևներ է հանձնել հուլիսի 18-ին հակառակորդի ‹‹ORBITER-3›› տիպի ԱԹՍ-ն խոցած զինծառայողներին

Օգոստոսի 7-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է կենտրոնական ուղղությամբ տեղակայված տանկային բրիգադներից մեկը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ-ն։

Զորամասում կատարած շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և զինծառայողների կենցաղային պայմանների հետագա բարելավման ուղղությամբ տվել անհրաժեշտ հանձնարարականներ:

Շրջայցի ավարտին Արայիկ Հարությունյանը պետական պագևներ է հանձնել ս.թ. հուլիսի 18-ին հակառակորդի ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել