azatutyun.am: Խաբարովսկում շարունակվում են բողոքի գործողությունները, որոնց մասնակիցները պահանջում են ազատ արձակել երկրամասի արդեն նախկին ղեկավար Սերգեյ Ֆուրգալին։
Խաբարովսկի նահանգապետ Ֆուրգալը ձերբակալվել էր հուլիսի 9-ին, նրան մեղադրում են 2000-ականներին տեղի ունեցած մի շարք սպանություններին առնչության համար։
Ոստիկանության տվյալներով՝ այսօրվա բողոքի ակցիային 3500 մարդ է մասնակցել։ Չնայած հորդառատ անձրևին՝ բողոքի ակցիայի մասնակիցները երթով անցել են Խաբարովսկի կենտրոնական փողոցներով՝ հավաքվելով երկրամասի վարչակազմի շենքի առջև։ Ոստիկանությունը որևէ կերպ չի խոչընդոտել բողոքի գործողության անցկացմանը։
Ի պաշտպանություն Ֆուրգալի՝ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Հեռավոր Արևելքի մի շարք այլ քաղաքներում՝ Վլադիվոստոկում, Յուժնո-Սախալինսկում և Կոմսոմոլսկում։
comment.count (0)