Ուկրաինան շահագրգռված է «նորմանդական քառյակի» նոր հանդիպման հարցում. Ուկրաինայի ԱԳՆ |armenpress.am|
14:36 - 31 հուլիսի, 2020

Ուկրաինան շահագրգռված է «նորմանդական քառյակի» նոր հանդիպման հարցում. Ուկրաինայի ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինան պատրաստվում Է նորմանդական ձեւաչափով (Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ուկրաինա) նոր գագաթնաժողովի: Հուլիսի 31-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Ուկրանիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:

«Ուկրաինան շահագրգռված Է այդ հանդիպման հարցում եւ շատ ակտիվորեն աշխատում Է դրա կազմակերպման համար»,- հավաստիացրել Է նախարարը:

Նա նաեւ հավելել Է, որ Դոնբասում կայուն հրադադարի պահպանումը թույլ կտա անցնել «նորմանդական քառյակի»՝ Փարիզի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունների մյուս կետերի կատարմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել