Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը |azatutyun.am|
15:33 - 28 հուլիսի, 2020

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե առանձին քաղաքական գործիչներ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ին տված  հարցազրույցում։

Անդրադառնալով RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի վերջին աղմկահարույց հայտարարությանը, իբր «Հայաստանը Կովկասում պլացդարմ է դարձել հակառուսական ուժերի համար», Փաշինյանն ասել է. 

«ՀԿ-ները, որ որակվում են որպես Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված կառույցներ, գործել են նաև այն նախագահների իշխանավարման օրոք, որոնց՝ Ռուսաստանի հանդեպ լոյալությունը որևէ մեկը կասկածի տակ չի դրել»։

«Բոլոր այդ կառույցները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք, եթե վերջիններս ռուսամետ էին, ինչո՞ւ չեն փակել այդ կազմակերպությունները», - հարց է բարձրացրել Հայաստանի վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել