ermenihaber.am: style="font-weight: 400;">Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտին  ու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ անդրադարձել են նաև Սբ․ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարի կարգավիճակի փոփոխությանը։

Ռուսաստանի ու Հունաստանի առաջնորդներն, անդրադառնալով Ստամբուլում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու թուրքական կառավարության որոշումը, նշել են որ տաճարը ողջ մարդկության ձեռքբերումն է և պետք է շարունակի մնալ այդպիսինը։

Առաջնորդները հիշատակել են, որ ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում գտնվող «այդ ոչ սովորական մշակութային, պատմական հոգևոր կարևորությունը։ Պուտինն ու Միցոտակիսը շեշտել են, որ Սբ․ Սոֆիան պետք է շարունակի մնալ խաղաղության և ըմբռնման խորհրդանիշ։

Աղբյուրը հիշեցրել է նաև, որ Սբ․ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու որոշմումը դատապարտվել է Ռուսաստանի հոգևոր և քաղաքական գործիչների կողմից, սակայն կառավարության պաշտոնական դիրքորոշման մեջ նշվել է, որ դա Թուրքիայի ներքին գործն է։ 

Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումից հետո այնտեղ առաջին նամազը (իսլամական աղոթք) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեղի կունենա այսօր՝ հունիսի 24-ին։