Մարդատար-տաքսու վարորդները ելքը Արցախից թույլատրվում է հատուկ ընթացակարգի պահպանմամբ |hetq.am|
16:19 - 23 հուլիսի, 2020

Մարդատար-տաքսու վարորդները ելքը Արցախից թույլատրվում է հատուկ ընթացակարգի պահպանմամբ |hetq.am|

hetq.am: ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 23-ին ստորագրել է մեկ այլ որոշում, որով փոփոխություն է կատարվել ապրիլի 13-ի N1, ինչպես նաև փոփոխություն եվ լրացում է կատարվել ապրիլի 20-ի N8 որոշումների մեջ:

Փոփոխության շահառուները մարդատար-տաքսի ավտոմոբիլներով միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող հարկային մարմնում հաշվառված անձինք են, որոնց ելքը հանրապետությունից թույլատրվում է հատուկ ընթացակարգի պահպանմամբ:

Մասնավորապես, տվյալ անձինք կամ սուբյեկտները գրավոր կամ բանավոր եղանակով դիմում են ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն՝ ելքի բազմակի թույլտվություն ստանալու խնդրանքով: Նախարարությունը, քննարկելով դիմումները, ներկայացված տեղեկությունները հավաստի համարելու դեպքում այդ անձանց վերաբերյալ տվյալները ներկայացնում է Պարետին՝ նրանց ելքը թույլատրելու միջնորդությամբ:

Միջնորդությունը բավարարելու դեպքում Պարետը ելքը թույլատրելու մասին համապատասխան ցուցում է տալիս ԱՀ ոստիկանությանը՝ այդ մասին հայտնելով միջնորդություն ներկայացրած մարմնին:

Իսկ վերադառնալուց, սահմանային անցակետում նրանցից նմուշառում է իրականացվում թեստավորման նպատակով: Դրանից հետո տվյալ անձինք ինքնամեկուսանում են ոչ թե 14, այլ 1-ից 2 օր՝ մինչև ՊՇՌ թեստի պատասխանի բացասական լինելու մասին ԱՀ առողջապահության նախարարության կողմից ծանուցվելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել