Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ից սկսում է հանրային քննարկումներ
20:38 - 13 հուլիսի, 2020

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ից սկսում է հանրային քննարկումներ

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հուլիսի 15-ից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումներ․

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Տեղեկացնում ենք, որ 2020թ հուլիսի 15-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները: Առաջին առցանց հանրային քննարկումը նախատեսված է անցկացնել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ` ՔՀԿ-ներ) հետ: Հանրային քննարկման ընթացքում նախատեսվում է ներկայացնել Հանձնաժողովի կատարած աշխատանքները և լսել մասնակից ՔՀԿ-ների առաջարկություները:

Հանրային քննարկումը բաց է նաև քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների մասնակցության համար: Մասնակցության համար հետաքրքվող ՔՀԿ-ները կարող են մինչև սույն թվականի հուլիս 14-ը ժամը 24.00-ն մասնակցության համար դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` նշելով ՔՀԿ-ի անվանումն ու մասնակցի անուն ազգանունը, մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել